Մատչելիության հղումներ

«Հանրապետական» մարզադաշտը գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ. ՀՖՖ


Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ», - նշված է հայտարարությունում:

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել:

«Դա նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական ակումբները չեն կարող հանդես գալ այս մարզադաշտում և ամենակարևորը՝ այդ ամենը խիստ բացասական ազդեցություն կունենա Աշխարհի մինչև 20 տարեկանների 2029 թ. առաջնությունը Հայաստանում (Վրաստանի հետ համատեղ) անցկացնելու հնարավորության վրա», - ասված է հայտարարություն:

Անցած նոյեմբերին Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումն ուղեկցվեց երկրպագուների խմբերի ակցիաներով. նրանք պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։ Խաղի ընթացքում ի նշան բողոքի՝ երկրպագուները ճայթռուկներ պայթեցրին, մարզադաշտը ծխով պատվեց։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտել է երկրպագուների խմբերի նման վարքագիծը՝ դրա մեջ տեսնելով հայկական ֆուտբոլին վնաս հացնելու միտում: «Կոչ ենք անում զերծ մնալ նման վարքագծի դրսևորումից՝ հանդիպումների ընթացքում զբաղվելով բացառապես մեր թիմերին երկրպագելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG