Մատչելիության հղումներ

Միչիգանում Բայդենն ու Թրամփը հաղթել են ներկուսակցական ընտրություններում


Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն
Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել են փետրվարի 27-ին Միչիգանում կայացած իրենց ներկուսակցական ընտրություններում՝ փրայմերիներում։

Դեմոկրատական կուսակցությունից երկրորդ նախագահական ժամկետի համար պայքարող Բայդենը, նախնական տվյալներով, ստացել է ձայների մոտ 80 տոկոսը, հանրապետական Դոնալդ Թրամփը՝ 67 տոկոսը։

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, Թրամփի մրցակից Նիկի Հեյլին, ով ստացել է ձայների մոտ 28 տոկոսը, հայտարարել է պայքարը շարունակելու մտադրության մասին։

Ըստ դիտորդների՝ Միչիգանում Թրամփի արդեն հինգերորդ նախնական հաղթանակը հաստատում է նրա՝ Հանրապետականի թեկնածուն լինելու անվիճելի կարգավիճակը։

Դիտորդները չեն բացառում, որ Նիկի Հեյլին հրաժարվի պայքարից, եթե նրա համար «սուպեր երեքշաբթի»-ն անհաջող լինի․ մարտի 5-ին ներկուսակցական ընտրություններ կանցկացվեն ԱՄՆ-ի միանգամից 15 նահանգներում։

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերին, ու ավելի հավանական է դառնում Թրամփ-Բայդեն ռևանշը։

XS
SM
MD
LG