Մատչելիության հղումներ

Թրամփը հաղթել է Հարավային Կարոլինայի ներկուսակցական ընտրություններում


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է շաբաթ օրը Հարավային Կարոլինայում հանրապետականների ներկուսակցական ընտրություններում։

Գրեթե բոլոր ձայների հաշվարկից հետո Թրամփը հավաքել է մոտ 60 տոկոս։ Նրա միակ մրցակիցը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին, ստացել է ձայների 39 տոկոսից մի փոքր ավելին։

Այսպիսով, Թրամփը վստահորեն հաղթել է փրայմերիներում չորս նահանգներից չորսում։ Հաջորդ քվեարկությունը Միչիգանում է փետրվարի 28-ին, իսկ հետո մարտի 5-ին այսպես կոչված սուպեր երեքշաբթին է, երբ կանցկացվի միանգամից 16 քվեարկություն։ Գրեթե բոլոր նահանգներում, հարցումների համաձայն, Թրամփը վստահորեն առաջատար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG