Մատչելիության հղումներ

Նիկի Հեյլին մտադիր է շարունակել ընտրապայքարը


Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածության համար պայքարող Նիկի Հեյլին մտադիր է շարունակել ընտրապայքարը։

Քաղաքական գործիչն այս մասին հայտարարել է Հարավային Կարոլինայում շաբաթ օրը նախատեսված փրայմերիների նախաշեմին։

Սոցհարցումները, որոնց հղում է անում «Ռոյթերզ»-ը, վկայում են, որ Հեյլին կարող է պարտվել նաև հայրենի Հարավային Կարոլինա նահանգում, որտեղ ունի մոտ 30 տոկոս աջակցություն։

Մինչ այդ Դոնալդ Թրամփը մեծ առավելությամբ մրցակցի նկատմամբ հաղթանակներ է արձանագրել մի շարք նահանգներում տեղի ունեցած ներկուսակցական ընտրություններում։

XS
SM
MD
LG