Մատչելիության հղումներ

Ռոն Դե Սանտիսը դադարեցնում է քարոզարշավն ու աջակցություն հայտնում Թրամփին


Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը դադարեցնում է պայքարը ներկուսակցական ընտրություններում՝ փրայմերիներում, իր աջակցությունը հայտնելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

Հանրապետական Դե Սանտիսի հայտարարությունը տարածվել է անցած գիշեր X-ի նրա օգտահաշվում։

«Ես չեմ կարող իմ աջակիցներին խնդրել, որպեսզի նրանք շարունակեն կամավորության հիմունքներով իրենց ռեսուրսներն ու ժամանակը վատնել մի իրավիճակում, երբ բացակայում է հաղթանակի հստակ ուղին», - հայտարարել է Դե Սանտիսը։

Ֆլորիդայի նահանգապետի այս հայտարարությունը հնչել է ներկուսակցական ընտրությունների՝ երեքշաբթի օրը Նյու-Հեմփշիրում կայանալիք հերթական փուլից առաջ։

Նահանգի հանրապետական ընտրողների շրջանում անցկացված վերջին հարցման համաձայն Դե Սանտիսը հավակնորդների թվում երրորդն էր, նրան պատրաստվում էր ձայն տալ քվեարկողների ընդամենը 6 տոկոսը։

XS
SM
MD
LG