Մատչելիության հղումներ

Բաքվի դատարանը ևս 3 ամսով երկարաձգեց ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իբադօղլուի կալանքը


Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի կալանքի ժամկետը։ Այս մասին Meydan TV-ին հայտնել է նրա պաշտպան Զիբեյդա Սադիգովան։

Ընդդիմադիր գործիչը, ով 2020 թվականից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքներն է բացահայտել, բանտարկվել է անցյալ տարվա հուլիսին։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ֆինանսական մեքենայությունների հոդվածով։ Իբադօղլուն կասկածվում է նաև Թուրքիայում ահաբեկչական կառույց ճանաչված FETO կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։

Իբադօղլուն հերքում է մեղադրանքները և իր կալանքը որակում անհիմն։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ընդդիմադիր գործչին ճանաչել են որպես քաղբանտարկյալ և պնդում են, որ նա ձերբակալվել է Ադրբեջանի իշխող վերնախավում կոռուպցիան բացահայտելու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG