Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ՝ Իբադօղլուի գործով


Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը բանաձև է ընդունել Ադրբեջանում կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուի գործով։

Բանաձևը դատապարտում է շինծու և քաղաքական շարժառիթներով Գուբադ Իբադօղլուին քրեական հետապնդումների ենթարկելը և կոչ է անում ԵՄ պատժամիջոցների ռեժիմի գլոբալ ակտի շրջանակում պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքները կոպտորեն խախտած ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։

Բանաձևին կողմ է քվեարկել 539 պատգամավոր, 6-ը՝ դեմ, իսկ 24 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG