Մատչելիության հղումներ

Դատարանն ադրբեջանցի ընդդիմադիր Իբադօղլուի համար խափանման միջոց է սահմանել կալանքը


Գուբադ Իբադօղլուն, արխիվ:
Գուբադ Իբադօղլուն, արխիվ:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանն ընդդիմադիր ակտիվիստ, հանրային գործիչ և անվանի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի համար խափանման միջոց է ընտրել կալանավորումը 3 ամիս 26 օր ժամկետով: Այդ մասին հայտնել է Իբադօղլուի փաստաբան Զիբեյդա Սադիգովան։

Ադրբեջանի իրավապահները Գուբադ Իբադօղլուին մեղադրանք են առաջադրվել ԱՀ Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդվածով՝ կազմակերպված խմբի կողմից կեղծ թղթադրամերի կամ արժեթղթերի արտադրում, ձեռքբերում կամ իրացում, և նրա նկատմամբ քրեական հետապնդում են նախաձեռնել:

Դրանից հետո Իբադօղլուին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՀ Քրեական օրենսգրքի 167-3.1 հոդվածով՝ կրոնական ծայրահեղական նյութերի պատրաստում, պահպանում կամ տարածում:

Միջազգային համայնքը և իրավապաշտպան կազմակերպությունները Բաքվից պահանջում են ազատ արձակել Իբադօղլուին և պնդում են, որ նրան առաջադրված մեղադրանքների հիմքում սոսկ քաղաքական հանգամանքներ են և վրեժխնդրություն նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը քննադատելու համարձակության համար:

Գուբադ Իբադօղլուին ազատ արձակելու պահանջով հանդես են եկել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի մարդու իրավունքների հանձնաժողովը, Եվրոպական խորհրդարանը և Նորվեգական Հելսինկյան կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG