Գնալով ավելի հրատապ է դառնում Գազայում մարդասիրական հրադադարի անհրաժեշտությունը, X-ի իր էջում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Դադարեցրեք այս անմարդկային հավաքական տառապանքը և արագորեն ընդլայնեք մարդասիրական օգնությունը», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Երեկ հաղորդվեց, որ Գազայի հատվածում արդեն շուրջ մեկ ամիս շարունակվող մարտերի հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի 89 աշխատակից՝ ամենամեծ թվով զոհերը ՄԱԿ-ի պատմության ընթացքում։
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 7-ից շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով Իսրայելում սպանվել է 1400-ից ավելի մարդ, ավելի քան 200-ը պատանդ են վերցվել։ Գազայի հատվածում, ըստ «Համաս»-ի, զոհվել է մոտ 9 հազար 700 մարդ, այդ թվում՝ 4 հազար 800 երեխա: Անկախ աղբյուրները չեն կարող ստուգել պաղեստինյան կառույցների հրապարակած տվյալների արժանահավատությունը: