Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը նոյեմբերի 5-ին գերազանցել է 9 հազար 700-ը, ներառյալ 4 հազար 800 երեխաներ։
Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ, այդ թվերը հրապարակել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ վիրավորների թիվը գերազանցել է 24 հազար 800-ը:
Անկախ աղբյուրները չեն կարող ստուգել պաղեստինյան կառույցների հրապարակած տվյալների արժանահավատությունը:
Իսրայելի և «Համաս»-ի զինյալների հակամարտությունը սկսվել է հոկտեմբերի 7-ին: Իսրայելի կորուստների թիվը մոտ 1400 է:
Նոյեմբերի 5-ի դրությամբ իսրայելյան բանակն ամբողջությամբ շրջափակել է Գազա քաղաքը: