Մատչելիության հղումներ

Իրանը կոչ է անում «անհապաղ հրադադար հաստատել» Գազայում


Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները, արխիվ
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները, արխիվ

Իրանի արտգործնախարարը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում։ Այդ մասին, ըստ IRNA գործակալության, երեկ հայտարարել է Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ փակ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում։

Աբդոլլահիանն ասել է, որ Անկարայում է Պաղեստինի խնդրի համատեքստում՝ շեշտելով՝ «վերջին 26 օրվա ընթացքում Իսրայելի ռեժիմը ցեղասպանություն է իրագործում և կոտորում պաղեստինցի կանանց, երեխաներին և խաղաղ բնակիչներին Գազայի հատվածում և Արևմուտքում»։

Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Իրանը շարունակում է բանակցությունները Գազայում շարունակվող պատերազմի սրումը կանխելու ուղղությամբ, և որ նախագահ Էբրահիմ Ռայիսին առաջարկել է «Իսլամական պետությունների ղեկավարների գագաթնաժողով անցկացնել՝ սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործություններին վերջ դնելու նպատակով»։

«Եթե Գազայի պատերազմը չդադարի, պատերազմի տարածման պատասխանատվությունն ուղղակիորեն կլինի ինչպես սիոնիստական ռեժիմի, այնպես էլ ԱՄՆ-ի ուսերին», - ասել է Աբդոլլահիանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երեկ հայտարարել է, որ Անկարան պատրաստ է դառնալ երաշխավոր Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունը կարգավորելու խնդրում:

Իսրայելը հրթիռակոծում ու հրետակոծում է Գազայի հատվածը հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համաս»-ի զինյալները ներխուժեցին իսրայելական բնակավայրեր։ Կողմերը հաղորդել են հազարավոր զոհերի մասին։

XS
SM
MD
LG