Պաշտոնական Թեհրանը բանակցում է Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժման ներկայացուցիչների հետ՝ հոկտեմբերի 7-ին պատանդառված երրորդ երկրների քաղաքացիների ազատ արձակման շուրջ։ Այսօր այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Մի շարք երկրներ հայտարարում են, որ իրենց քաղաքացիները պատանդների թվում են, չունեն իսրայելական անձնագիր և որևէ առնչություն շարունակվող հակամարտության հետ։ Այդ իսկ պատճառով, Իրանի և «Համաս»-ի ներկայացուցիչները քննարկում են այս թեման և պաղեստինյան դիմադրության շարժման ներկայացուցիչները խոստացել են որոշակի քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ», - նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Քանանիի պնդմամբ, սակայն, Գազայի հատվածի չդադարող իսրայելական հրթիռակոծությունները հնարավորություն չեն տալիս այս հարցում առաջընթաց արձանագրել։