Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը Իսրայելի հարցով կրկին Քաթարում է


Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը մեկնել է Քաթար։

«Ալ-Աքսա փոթորիկ» ռազմական գործողությունից հետո սա Իրանի արտգործնախարարի երկրորդ այցն է արաբական այդ երկիր։

Ըստ իրանական IRNA գործակալության՝ Աբդոլլահիանը կհանդիպի Քաթարի էմիրի, ինչպես նաև արտգործնախարարի հետ։

«Դոհայում կողմերը կուսումնասիրեն Իսրայելի կողմից իրականացված վայրագությունները դադարեցնելու համար առաջադրված նոր նախաձեռնությունները», - ասված է հաղորդագրությունում։

1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո Իրանը պաղեստինյան զինված խմբավորումների հիմնական աջակիցներից է։

XS
SM
MD
LG