Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախումբը Ստեփանակերտի օդանավակայանից երեկ Հայաստան է ուղեկցել տեղի բնակիչների 12 ավտոբուսներ ու 41 անձնական մեքենաներ․ տեղեկացնում է խաղաղապահների տելեգրամյան ալիքը՝ կից նաև տեսանյութ հրապարակում։
Այսօր էլ խաղաղապահներն ուղեկցել են Մարակերտից, Ասկերանից և Մարտունիից Ստեփանակերտ շարժվող խաղաղ բնակիչների։