Ժամը 18:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի, հայտնում է կառավարության լրատվականը։
Նրանցից 216-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել:
216 հաշվառվածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովվում են կառավարության հատկացրած կեցավայրով, նշված է հաղորդագրության մեջ։