Կիրակի օրը՝ կեսգիշերի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ, հաղորդում է ՀՀ կառավարությունը:
Նրանցից 1060-ի վերաբերյալ հաշվառման տվյալները, ըստ հաղորդագրության, ամփոփված են, իսկ 450-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
1060 հաշվառվածներից 503-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 557-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր, մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է:
Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: