Մատչելիության հղումներ

Տեղի հատվածում ադրբեջանական կրակոցից հայ սահմանապահ է վիրավորվել


Ադրբեջանցիները դիրքավորվել են Տեղ գյուղի հատվածում, 4-ը ապրիլի, 2023թ․
Ադրբեջանցիները դիրքավորվել են Տեղ գյուղի հատվածում, 4-ը ապրիլի, 2023թ․

Այսօր ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորվել է ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը, հայտնում է ԱԱԾ-ն՝ նշելով՝ վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Երևանն ու Բաքուն այսօր հաղորդագրություններ տարածեցին՝ Տեղի հատվածում հրադադարը խախտելու փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով․ Երևանը, մասնավորապես, հաղորդեց, որ այսօր՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։ Բաքուն իր հերթին Հայաստանին մեղադրեց այսօր ժամը 11-ից Գորիսի շրջանի Տեղի դիրքերից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու համար։

Ադրբեջանական զինուժը մարտի վերջին խրամատավորվեց Տեղի դաշտերում, տասն օր անց կրակ բացեց հարևանությամբ ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: 4 հայ զինծառայող զոհվեց։ Ապրիլի 29-ին նույն հատվածում մեկ զինծառայող վիրավորվեց։ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ Տեղ համայնքում 5 սահմանային կետերով ադրբեջանցիները մինչև 300 մետր առաջ են եկել Հայաստանի տարածք՝ չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին։ Ապրիլին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Տեղում 11 կիլոմետր սահմանային հատվածից 5-ը եղել է վիճահարույց, որից 1,4 կիլոմետրը ճշգրտվել է և մնացել է 3,6-ը։ Չնայած հետո եղան պաշտոնական հավաստիացումներ, թե բարելավում է եղել, ադրբեջանցիները որոշ տեղերում հետ են գնացել, համայնքի բնակիչները, սակայն, պնդում են՝ որևէ մեկը իր վարելահողը ետ չի ստացել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG