Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն Տեղի հատվածում հրադադարը խախտելու փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում


Ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածում, 3-ը մարտի, 2023թ․
Ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածում, 3-ը մարտի, 2023թ․

Այսօր՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Բաքուն իր հերթին Հայաստանին է մեղադրում այսօր ժամը 11-ից Գորիսի շրջանի Տեղի դիրքերից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու համար։

Ադրբեջանական զինուժը մարտի վերջին խրամատավորվեց Տեղի դաշտերում, տասն օր անց կրակ բացեց հարևանությամբ ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: 4 հայ զինծառայող զոհվեց։ Ապրիլի 29-ին նույն հատվածում մեկ զինծառայող վիրավորվեց։ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ Տեղ համայնքում 5 սահմանային կետերով ադրբեջանցիները մինչև 300 մետր առաջ են եկել Հայաստանի տարածք՝ չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին։ Ապրիլին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Տեղում 11 կիլոմետր սահմանային հատվածից 5-ը եղել է վիճահարույց, որից 1,4 կիլոմետրը ճշգրտվել է և մնացել է 3,6-ը։ Չնայած հետո եղան պաշտոնական հավաստիացումներ, թե բարելավում է եղել, ադրբեջանցիները որոշ տեղերում ետ են գնացել, համայնքի բնակիչները սակայն պնդում են՝ որևէ մեկը իր վարելահողը ետ չի ստացել.

XS
SM
MD
LG