Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «կատակի» հետ է համեմատել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Ղազախստանի անդամակցելու մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը:
«Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանին առաջարկել է անդամակցել միութենական պետությանը: Ես դա ըստ արժանվույն գնահատեցի, լավ կատակ է»,- ասել է Տոկաևը և ավելացրել, որ այդ միությանն անդամակցելու կարիք չկա:
«Գոյություն ունեն ինտեգրման այլ միավորումներ, նախևառաջ Եվրասիական տնտեսական միությունը: Ինչ վերաբերում է միջուկային սպառազենին, ապա մեզ այն պետք չէ, մենք անդամակցել ենք Չտարածման պայմանագրին և միջուկային փորձարկումների արգելման պայմանագրին ու խստորեն հետևում ենք այդ երկու միջազգային փաստաթղթերի դրույթներին»,- մայիսի 29-ին ասել է Ղազախստանի ղեկավարը:
Ավելի վաղ Լուկաշենկոն ասել է, թե «ոչ ոք դեմ չի լինի, որ Ղազախստանն անդամակցի ռուս-բելառուսական միությանը, քանի որ բոլորը կունենան միջուկային զենքի իրենց բաժինը»: