Մատչելիության հղումներ

Մահացել է քանդակագործ Զուրաբ Ծերեթելին


92 տարեկանում մահացել է քանդակագործ Զուրաբ Ծերեթելին։

Նրա մահվան պատճառը սրտի կանգն էր. նա մահացել է երեքշաբթի լույս ապրիլի 22-ի գիշերը, Настоящее Время- ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ին հայտնել է Ծերեթելիի օգնական Սերգեյ Շագուլաշվիլին։

Ծերեթելին ծնվել է 1934 թվականի հունվարի 4-ին Թբիլիսիում։ Հեղինակ է ավելի քան 5000 գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, մոնումենտալ և դեկորատիվ արվեստի (որմնանկարներ, խճանկարներ, պանելներ): Ծերեթելին խորհրդային, վրացի և ռուսաստանցի մոնումենտալ նկարիչ է, քանդակագործ, գեղանկարիչ։ 1997-ից Ռուսաստանի արվեստների ակադեմիայի նախագահն է։

Նրա մի քանի քանդակներ և մոնումենտալ դեկորատիվ աշխատանքներ գտնվում են Ռուսաստանում։ Դրանք ներառում են՝ Պետրոս Առաջինի հուշարձանը, «Բարեկամություն ընդմիշտ» հուշարձանը և հուշահամալիրը Մոսկվայի Պոկլոննայա բլրի վրա, Զոյա Կոսմոդեմյանսկայայի հուշարձանը Ռուզայում և այլ գործեր: Բացի Ռուսաստանից, Ծերեթելիի քանդակները գտնվում են Բելառուսում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Վրաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Լիտվայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ճապոնիայում։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG