Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն համոզված է, որ նախկին խորհրդային երկրները կմիանան Ռուսաստանի և Բելառուսի միությանը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ, Մինսկ, 24 փետրվարի, 2022թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ, Մինսկ, 24 փետրվարի, 2022թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր նշել է, թե, իր համոզմամբ, Ռուսաաստանի և Բելառուսի միութենական պետությանը կարող են միանալ նաև այլ պետություններ: Ադ մասին Լուկաշենկոն ասել է Մինսկում Ռուսաստանի Վորոնեժի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի հետ հանդիպման ընթացքում:

«Նման միությանը, համոզված եմ, կսկսեն միանալ նաև նախկին խորհրդային այլ հանրապետություններ»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա փոխանցմամբ, ռուսաստանյան շրջանները հիմա մեծ հետաքրքրություն են դրսևորում Բելառուսի հետ համագործակցությունն ընդարձակելու հարցում:

«Շնորհիվ ձեզ, մենք ունենք այդպիսի համագործակցության օրինակներ և փորձում ենք նոր հիմքերի վրա կայացնել միացյալ միութենական պետություն, որպեսզի ոչ ոք չնեղանա, որ զարգանան ինքնիշխան անկախ պետություններ՝ Բելառուսը և Ռուսաստանը»,- ասել է Լուկաշենկոն ռուսաստանցի նահանգապետ Գուսևին:

XS
SM
MD
LG