Մատչելիության հղումներ

Բլինքենը բացառում է Ուկրաինայում հրադադարի շուրջ այս ժամանակաշրջանում բանակցելու հնարավորությունը


ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, արխիվ, Վաշինգտոն:
ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, արխիվ, Վաշինգտոն:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ հնարավոր չէ բանակցել Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցի շուրջ:

«Ռուսաստանը պետք է հասնի այն պահին, երբ պատրաստ կլինի ներգրավվել կառուցողական բանակցություններում: Հրադադարի գաղափարն, իհարկե, շատ գրավիչ է, բայց եթե այն հիմա հաստատվի, դա կնշանակի վավերացնել Ուկրաինայի տարածքի զգալի մասի գրավումը Ռուսաստանի կողմից», - ասել է Բլինքենը:

Նրա համոզմամբ, այդ դեպքում Ռուսաստանը կստանա իր ուժերը վերախմբավորելու և որոշ ժամանակ անց նոր հարձակումներ սկսելու հնարավորություն:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բազմիցս պնդել է, թե Ռուսաստանը պատրաստ է հարցը լուծել խաղաղ եղանակով, պայմանով, որ կողմերը հաշվի առնեն ներկայիս իրողությունները:

Պեսկովի փոխանցմամբ, Կիևը չի ցանկանում ճկունություն դրսևորել և բանակցել Մոսկվայի առաջարկած պայմաններով, և այդ հարցում Արևմուտքի աջակցությունն է վայելում:

XS
SM
MD
LG