Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ երկրորդ հանդիպումն է նախաձեռնում՝ Բաքվում


Մարտի 1-ի բանակցություններին մասնակցած՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյան և Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդով, արխիվ
Մարտի 1-ի բանակցություններին մասնակցած՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյան և Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդով, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են Բաքվում առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ:

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրորդ հանդիպմանն է հրավիրում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար։ Առաջարկվում է առաջիկա օրերին հանդիպում անցկացնել Բաքու քաղաքում», - ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ:

Պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի մեկնաբանում այս հաղորդագրությունը:

Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև մարտի 1-ին Իվանյանում (նախկին Խոջալու) տեղի ունեցած հանդիպումը ադրբեջանական կողմը «կայացած» որակեց, հայկական կողմը հերքեց, թե քննարկվել է «վերաինտեգրման» հարցը:

XS
SM
MD
LG