Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների այսօրվա հանդիպումը։
Թվիթերյան գրառման մեջ նա հուսադրող է որակել «Խոջալուից {Իվանյան} ստացվող նորությունները Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի շփումների վերաբերյալ»։
«Լավ է, որ քննարկումները, կարծես, կենտրոնացած են ինչպես անհապաղ մտահոգությունների, այնպես էլ ավելի լայն խնդիրների վրա», - նշել է եվրոպացի պաշտոնյան:
Իվանյանում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի շտաբում այսօր տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպմանը, ըստ Ստեփանակերտի, քննարկվել է Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը։
Բաքուն, իր հերթին, նշել է, թե քննարկվել է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերին Ադրբեջանում ինտեգրելու հարցը՝ երկրի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»։ Արցախի ԱԳՆ-ն, սակայն, քիչ առաջ հայտարարեց, թե քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր չեն քննարկվել։