Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի, այսօր հայտարարել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ խորհրդարանում ընդունելով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Արդեն 85-րդ օրն է՝ Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ըստ Ազգային ժողովի, ընդգծել է Կոնջորյանը՝ շեշտելով՝ դա եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է:
Իշխանական պատգամավորը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել է ԼՂ ոստիկանության երեք ծառայող, իսկ մեկը վիրավորվել է: (Բաքուն ևս հաղորդել է զոհերի մասին)
Հանդիպմանը ներկա են եղել իշխող խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Միքայել Թումասյանը, քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության հարցեր: