Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները․ Մարուքյան


Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները, Թվիթերում գրել է վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Ընդգծելով, որ Ադրբեջանի դիվերսիոն խմբի երեկվա հարձակումը վերջին նորությունը չէ՝ Մարուքյանը՝ նկատել է՝ Ադրբեջանն այսօր էլ կեղծ լուրեր է տարածում Հայաստանի դիրքերից կրակոցների մասին։

«Ադրբեջանը նոր սադրանքի կամ հարձակման նախապատրաստվելիս միշտ նման ստեր է տարածում։ Միջազգային համայնքը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները», - գրել է Մարուքյանը։

Ստեփանակերտը երեկ հաղորդեց ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման մասին, որին հետևանքով զոհվեց ոստիկանության 3 ծառայող։ Բաքուն ևս հայտնել է զոհերի և վիրավորների մասին։

Բաքուն այսօր էլ հաղորդեց երեկ և այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում հայկական կողմից հրադադարի խախտումների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերը գնդակոծել են Դաշքեսանի, Քելբաջարի և Գեդաբեկի շրջանի մի շարք գյուղերի ուղղություններով, իսկ Արցախի Պաշտպանության բանակը՝ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը:

Երևանն ու Ստեփանակերտը հերքել են հրադադարի խախտումների մասին Բաքվի պնդումները։

XS
SM
MD
LG