Հարևան շենքի բնակիչներից մեկն է ներկայացել որպես տարածքի սեփականատեր։ Բայց, հարևանների պնդմամբ, շինարարությունը թույլատրող որևէ փաստաթուղթ ցույց չի տվել։
Մեղադրանք է առաջադրվել 7 քաղաքացու, 3-ը կալանավորված են, 4-ը՝ հետախուզման մեջ։ Ըստ իրավապահների, խումբը կապ է ունեցել Ռուսաստանի հետ:
Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ շարունակում են տրամագծորեն տարբեր տեսակետներ հնչեցնել:
«Հայաստանի անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիան Կառավարության հիմնական առաջնահերթությունն է», - հայտարարեց Արմեն Գրիգորյանը:
Նրա ներկայացմամբ՝ Հայաստանին հարկավոր է ասոցացման համաձայնագիր, երկիրը պետք է ճանապարհ անցնի, իսկ այդ գործընթացը միջինում տևում է տարիներ։
Այդուհանդերձ, Շահեն Քանդահարյանն ընդգծում է՝ «այս գործողությունից հետո լարված անորոշությունը վերստին իբրև մթնոլորտ վերադարձել է Լիբանան», ինչը ազդում է նաև հայ համայնքի վրա:
Ստելլա Բաբախանյանը մեկն է այն շուրջ 1900 արցախցիներից, որոնք մայիսից զրկվել են պետության տրամադրած 40+10 հազար աջակցությունից։
Վահե Միսակյանին արդեն երրորդ անգամ են ներկայացնում կարգապահական պատասխանատվության։
Վարչապետն այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց՝ Հայաստանը պատրաստ է պարզեցված կարգով Սյունիքով Ադրբեջանին տարանցիկ ճանապարհ տրամադրել։
«Համապատասխան կառույցները ստուգում են տեղեկատվության իսկությունը, այս պահին դրա հաստատումը չունենք», - փոխանցում են Կառավարությունից:
Գործադիրի ղեկավարը հավելեց՝ նաև դրա համար է Երևանը սառեցրել է իր անդամակցությունն այդ կառույցում։
Կտուգանվի՞ արդյոք վանաձորցի Սուսաննա Ղազարյանը տանը շներ պահելու, իրենց բակի թափառող կենդանիներին կերակրելու ու անգամ սեփական միջոցներով բուժման տանելու համար։
Բեռնել ավելին