Արմին Վեգների մասին Տիգրան Խզմալյանի ֆիլմը այժմ թարգմանվում է թուրքերեն։
Ուրբաթ օրը Երեւանում` Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Աստղերի հարթակում պաշտոնապես բացվեց «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ցուցահանդեսը:
Մարիամը եւ Ռոբերտը ավագ դպրոցի աշակերտներ են: Երկուսն էլ Եվրոպայի օրվա կապակցությամբ նկարահանել են մեկ րոպեանոց տեսահոլովակներ, որտեղ փորձել են ցույց տալ իրենց պատկերացումները Եվրոպայի եւ եվրոպական արժեքների վերաբերյալ:
Շուտով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կվերազինվի նոր տեխնիկայով` կարդիականացվեն ձայնային ու լուսային ձեւավորումները:
Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների` այսօր նախատեսած ֆորումը չկայացավ:
Մայիսի 4-ի հրապարակի պայթյունից ժամեր անց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շատ օգտատերեր սկսեցին հայտնել իրենց զարմանքը հրապարակի համերգը չընդհատելու կապակցությամբ:
Մի խումբ քաղաքացիներ ընտրությունների օրը՝ մայիսի 6-ին, քվեաթերթիկում աղյուսակը հավելել են եւս մեկ տողով ու քվեարկել հուլիվուդյան դերասան եւ մարտարվեստների վարպետ Չակ Նորիսի օգտին:
Այս տարի ՏՀՏ ոլորտում անցկացվող «Երեւակայության գավաթ Հայաստան-2012» մրցույթում հաղթեց մի նախագիծ, որը իրենից ներկայացնում էր ջրի մաքրությունը ստուգող սարք, որը գործում է բջջային հեռախոսի հետ համադրության միջոցով:
Աբովյան 3/1 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերության շենքը (ԱՕԿՍ-ի շենքը) ետնամասից քանդում են: Այստեղ շինարարություն է ընթանում։
Մայիսի 7-ին տեղական ժամանակով ժամը 08:40-ին Հայաստանի տարածքում գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները թերեւս առաջինն էին, որոնց նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն կար հենց ցանցային ակտիվիստների կողմից:
1926 թվականի մայիսի 7-ին Մոսկվայում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Ռադիոյի օրը, Հայաստանում եւս մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի օր:
Բեռնել ավելին