Մատչելիության հղումներ

8 միլիոն եվրո` Օպերայի բեմի վերանորոգման համար


8 միլիոն եվրո` Օպերայի բեմի վերանորոգման համար
please wait

No media source currently available

0:00 0:02:20 0:00

Շուտով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կվերազինվի նոր տեխնիկայով` կարդիականացվեն ձայնային ու լուսային ձեւավորումները:

Թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ տեխնիկական բոլոր միջոցներն արդեն վաղուց իրենց սպառել են: 1980-ական թվականներից մինչեւ օրս թատրոնն աշխատում էր խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած տեխնիկայով. - «Բացի նրանից, որ այսօրվա պայմաններում միջազգային ստանդարտներով չեն համապատասխանում, բայց նույնիսկ այդ վիճակում անհնար է շահագործել, արդեն վախ ունեինք, որ կարող է վտանգավոր երեւույթներ լինել»:

Հովհաննիսյանը նշում է, որ շատ հաճախ ներկայացման ընթացքում հանդիսատեսի առջեւ ստիպված էին լինում դադարեցնել ներկայացումն ու զբաղվել տեխնիկական խոտանի վերացմամբ: Մեկ բարդ դեկորներով ներկայացման համար, ինչպիսին «Գայանե»-ն է, «Սպարտակ»-ը, «Անուշ»-ը կամ «Դավիթ Բեկ»-ը, աշխատողները ստիպված էին լինում վատնել մի քանի օր բեմը պատրաստելու համար:

40 տարվա տեխնիկան թարմացվում է ավստրագերմանական մասնագիտացված կազմակերպության շնորհիվ: Վերանորոգման համար տրամադրվել է մոտ 8 միլիոն եվրո: Կազմակերպության ներկայացուցիչներն արդեն սկսել են չափագրման գործընթացը, իսկ բուն աշխատանքները կմեկնարկեն մի քանի օրից:

Կամո Հովհաննիսյանը վստահ է, որ մի քանի ամիս հետո ունենալու են տեխնիկապես գերհագեցած թատրոն, սակայն մինչեւ թատրոնի վերաբացումը թատրոնի աշխատանքը չի խափանվելու, աշխատողներն էլ անգործ չեն մնալու. - «Մեր նվագախումբը հենց հիմա փորձ է անում: Մենք բոլոր պայմանները ստեղծում ենք, որ մեր բոլոր փորձասենյակները աշխատեն, կոլեկտիվներն աշխատեն: Հիմա նաեւ ուսումնասիրում ենք Հայաստանի բոլոր գործող բեմերը, որտեղ հնարավոր կլինի բալետային, օպերային ներկայացումներ խաղալ, մենք այդ բոլոր դահլիճները կօգտագործենք, հատկապես մարզերում»:

please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG