Մատչելիության հղումներ

«Սեյսմիկ պաշտպանությունը մեր ազգային անվտանգության հիմնախնդիրներից է»


Մայիսի 7-ին տեղական ժամանակով ժամը 08:40-ին Հայաստանի տարածքում գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում Շեքի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:

«Մենք հետեւում են ողջ աշխարհում գրանցված երկրաշարներին: Ընդհանուր առմամբ աճ է գրանցվել, սակայն դա սովորական է», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը

«Երբ լինում են միջին եւ թույլ ուժգնության երկրաշարժեր ես ուրախանում եմ, քանի որ մեր հասարակությունը սկսում է ուշադրություն դարձնել եւ խոսել այս խնդրից: Մեր զգոնությունը պետք է շատ բարձր լինի, քանի որ սեյսմիկ պաշտպանությունը մեր ազգային անվտանգության հիմնախնդիրներից է», - նշեց Շենքերի, շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը:

Նամալյանը անդրադարձավ նաեւ մարդկանց տեղեկացվածությանը. - «Շատ կարեւոր է, որ մարդիկ իմանան իրենց շենքի կայունության մասին: Երկրաշարժերը հիմնականում մեծ սպառնալիք են բարձրահարկ շենքերի համար», - ասաց նա:

Ինչ վերաբերում է երեկվա ցնցմանը, երեւանաբնակների մի մասը զգացել էր, ոմանք էլ այդ մասին իմացել էին նորություններով: Մեր համաքաղաքացիները նշեցին, որ 8 բալ երկրաշարժի դեպքում Երեւանի շատ շենքեր կփլուզվեն:

please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG