Հինգ հայ եւ հինգ եվրոպացի մոդելավորողներ, ուսումնասիրելով միմյանց մշակույթը, պատմությունը ստեղծել էին 20 զգեստներից բաղկացած հավաքածու:
Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում` հուշապատի մեջ ամփոփվեց արեւմտահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքը` գանգի բեկորները:
Այժմ Երիտասարդական խորհրդարանի օրակարգում «Երիտասարդության մասին» օրենքի ստեղծումն է:
Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի նախկին դասախոս Լեւոն Մութաֆյանը վստահ է, որ Արմեն Մազմանյանն իրեն աշխատանքից ազատել է, որովհետեւ ինքը դեմ է եղել Մազմանյանի ռեկտոր լինելուն:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն այսօր ամփոփել է 2011 թվականի ժողովրդագրական արդյունքերը: Ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով, 2011 թվականի սկզբին նկատվել է կենդանի ծնունդների թվի նվազում 3,1 տոկոսով, նախորդ` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
«Ուրախ եմ, որ Գրողների միությունը իր վրա է վերցրել այս հարցի լուծումը», - ասում է Թումանյանի թոռնուհին։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ֆրանսիական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց ուսանողների եւ դասախոսական կազմի հարցերին:
ՅՈՒՆԵՍԿՈ-ն Երեւանը 2012-ին հռչակել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Նշվելու է նաեւ հայ տպագրության 500-ամյակը:
Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի հովանու ներքո գործող «Ռետրո» պարային ակումբի կազմակերպած արգենտինական տանգոյի մեկշաբաթյա դասերին մասնակցեցին 30 զույգեր:
Չնայած հիվանդ երեխաները որոշակի օգնություն ստանում են, արյան քաղցկեղի բուժումը մնում է չափազանց թանկ:
Փետրվարի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կմեկնարկի «Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» խորագրով Հանրակրթական դիջիթեք 2012-ը: Ստուգատեսի նպատակն է խթանել թվային տեխնոլոգիաների կիրառումն ուսուցման մեջ:
Լրագրողներ, իրավաբաններ, տնտեսագետներ, հաշվապահներ եւ տարբեր բուհերի ուսանողներ, որոնցից շատերը ծանոթացել էին ինտերնետով, հավաքվել էին ֆուտբոլ խաղալու: Խաղը զուտ ընկերներով հավաքվելու հերթական առիթը չէր:
Բեռնել ավելին