Դրանք կմեկնարկեն 2012-ի ապրիլի 23-ին՝ Գրքի ու հեղինակային իրավունքի միջազգային օրը: Այդ օրը գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը Բուենոս Այրեսից կփոխանցվի Հայաստանին, որն իր հերթին արդեն մյուս տարեսկզբին այն կփոխանցի Բանգկոկին:
Ծրագրեր են նախատեսված գրողների, հրատարակիչների, գրադարանավարների, թարգմանիչների եւ ընթերցողների համար: Մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանի փոխանցմամբ, կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ եւ համաժողովներ:
Երբ Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակվեց, խոսակցություններ կային նոր գրախանութներ բացելու մասին: «Սա մասնավոր դաշտ է եւ պետության միջամտությունն այստեղ պետք է շատ նուրբ լինի: Ընթերցանությանը խթանող միջոցառումները, ենթադրում են, որ շուկայում նոր գրախանութներ կավելանան», - նշեց Տեր-Վարդանյանի:
Ներսես Տեր-Վարդանյանի խոսքերով, մինչեւ Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակվելը մարդիկ հոռետոսերեն էին տրամադրված եւ մտածում էին, որ այսօրվա Հայաստանը հեռու է գրքից, սակայն հիմա նախարարությունը տարբեր առաջարկություններ է ստանում:
«Նոյյան տապան» գրատան գրքերի բաժնի վարիչ Հայկ Մկրտչյանը հույս ունի, որ Երեւանի` գրքի մայրաքաղաք հռչակվելու փաստը եւ առաջին հայատառ գրքի տպագրման 500-ամյակի միջոցառումները պետք է խթան հանդիսանան գրահրատարակչական աշխատանքները աշխուժացնելու ուղղությամբ: «Ցանկանում եմ, որ տպագրության 500 ամյակին ընդառաջ, գոնե 50 նոր գրախանութ բացվի», - ասաց նա:
Հայկ Մկրտչյանի խոսքերով, գրախանութների բացման համար նպաստավոր դաշտ չկա. - «Հարկային եւ մյուս խնդիրները խոչընդոտում են, որ նոր գրախանութներ բացվեն: Վերջին մի քանի տարիներին, որ լավացել գրքի հրատարակությունը որակը, չնայած սրան փակվել են մի քանի գրախանութներ»:
Գրախանութում հույս ունեն, որ տոներին գրքի վաճառքի աճ կգրանցվի, դրան կնպաստեն նաեւ զբոսաշրջիկները:
Փորձեցինք մեր համաքաղաքացիներց ճշտել, կա՞ արդյոք հետաքրքրություն գրքի նկատմամբ, գրքեր գնո՞ւմ են, թե՞ ոչ: Պարզվում է երիտասարդների մի մասը նույնիսկ չգիտի, որ Երեւանը այս տարի գրքի համաշխարհային մայրաքաղաքն է:
«Մենք չեն առանձնացնում տոնակատարությունները, մեզ մոտ յուրաքանչյուր օր տոն է, ուղղակի մի քանի նոր միջոցառումներ ենք նախատեսել այդ օրերին», - ասում է Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը:
Պատրաստվում են դպրացականների համար քննարկումներ կազմակարպել գիրք-աշակերտ-գրադարան թեմայով:
«Հիմա երեխաներից շատ ժամանակ են խլում համակարգիչները, եւ ընթերցանությունը հետին պլան է մղվում», - ասում է նա:
Գրադարանի փոխտնօրենը հավատում է, որ տարվա ընթացքում անցկացվելիք միջոցառումները խթան կհանդիսանան, որպեսզի փոխվի մարդկանց վերաբերմունքը գրքի եւ գրադարանավարի նկատմամբ: