Մութաֆյանը «Մաքսլիբերթի»-ին ասաց, որ ինքը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին պատմել է ամեն ինչ:
Եղելությունը, ըստ Մութաֆյանի, հետեւյալն է. ինքը երկար տարիներ դասախոսել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: Այս ուսումնական տարին սկսելուն պես, սակայն, մասնաճյուղի տնօրեն Հակոբ Ազիզյանից տեղեկացել է, որ ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի բանավոր որոշմամբ իր հետ աշխատանքային նոր պայմանագիր չի կնքվելու: Մութաֆյանը նշում է, որ այս ամենի պատճառն այն է, որ ինքը դեմ է արտահայտվել Մազմանյանի ռեկտոր ընտրվելուն:
«Մութաֆյանը չունի մասնագիտական պատրաստվածություն, համապատասխան դիպլոմ եւ չի կարող միանգամից դասավանդել մի քանի առարկաներ», - «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց Մազմանյանը:
Մութաֆյանը, մինչդեռ, «Մաքսլիբերթի»-ին ասաց, որ ինքն ավարտել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը եւ ունի համախատասպան դիպլոմ: Հավելեց, որ ունի նաեւ համապատասխան վերաորակավորում, տպագրած 25 մենագրություն եւ այլն: Փոխանցեց, որ Մազմանյանն իրեն չի ներկայացրել այս կասկածները, հակառակ դեպքում ինքը պատրաստ էր դրանց պատասխանել փաստերով:
«Նա [Մութաֆյանը] լավ մասնագետ է եւ վայելել է ուսանողների ու դասախոսական անձնակազմի հարգանքը», - «Մաքսլիբերթի» -ին ասաց Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Հակոբ Ազիզյանը` հավելելով, որ Մազմանյանը նոր մասնագետներ է ուղարկել, ովքեր հրաշալի են աշխատում իրենց հետ: