Մատչելիության հղումներ

Փետրվարի 1-ին կմեկնարկի Հանրակրթական Դիջիթեք 2012-ը


Փետրվարի 1-ին կմեկնարկի Հանրակրթական Դիջիթեք 2012-ը:
Փետրվարի 1-ին կմեկնարկի Հանրակրթական Դիջիթեք 2012-ը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց, որ աշակերտները, օգտագործելով ձեռքի տակ եղած թվային գործիքները, կարող են ներկայացնել անհատական կամ խմբային տեսադասեր, ուսումնական նյութեր, ինտերնետային TV-հաղորդաշարեր, անհատական բլոգներ, գրական, երաժշտական, այլ տեսահոլովակներ, էլեկտրոնային գրքեր, ռոբոտատեխնիկայի, ծրագրավորման, տիեզերագիտության, մեդիատեխնոլոգիաների ուսուցման ծրագրեր եւ այլն:

«Հայաստանը, ունենալով նման սփյուռք, պարզապես դատապարտված է ունենալ ինովացիոն տեխնոլոգիաներ, հեռահար ուսուցման լավ համակարգեր», - ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կառավարման խորհրդատու Վահան Հովսեփյանը:

Նրա համոզմամբ` մեր դպրոցները պետք է կարողանան ճիշտ եւ արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը, ինչը շատ դեպքերում չի կատարվում:

Հունվարի 10-ից ստուգատեսի մասնակիցների նյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում, կայքերում, բլոգներում։

«Դիջիթեքը կարող է նաեւ նոր հեռանկարներ բացել Հայաստան - Սփյուռք երիտասարդական կապերի զարգացման, կրթական եւ ուսումնական ծրագրերի փոխանակման համար», - նշեց Բլեյանը:

Ստուգատեսի արդյունքները ամփոփվելու են փետրվարի 7-10-ը:



Փետրվարի 1-ին կմեկնարկի Հանրակրթական Դիջիթեք 2012-ը
please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG