Այսօր ՀՀԿ երիտասասարդական կազմակերպությունը կրթաթոշակներ հանձնեց ռազմական բուհերի եւ ուսումնարանների ուսանողներին`նվիրված բանակի օրվան: Արարողությանը ներկա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով այսօր բանակում առկա խնդիրներին, նշեց, որ բանակ-հասարակություն կապը օրեցօր ամրապնդվում է, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ բարելավվում է վիճակը: