Մատչելիության հղումներ

«Իդեալական օրենքն էլ ոչինչ չի փոխի»


Այսօր Ազգային ժողովում լսումների էին կազմակերպվել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

ԱԺ-ում քննարկվեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին» օրենքի նախագիծը: Օրենքի խնդիրն է կարգավորել իրավունքների, պարտականությունների եւ պատասխանատվության հավասարությունը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը քննարկման ժամանակ նշեց, որ համաձայն չի այն մարդկանց կարծիքներին, ովքեր ասում են, որ մեզ մոտ չկա կանանց եւ տղամարդկանց անհավասարություն:

Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը օրենքի նախագիծը չափազանց հռչակագրային է համարում:

«Այն տեսքով, որ այսօր կա օրենքը, որեւէ մեխանիզմ չեմ տեսնում, որ կստեղծի կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներ մեր երկրում: Ես կարծում եմ, որ եթե անգամ ունենանք իդեալական օրենք, միեւնույն է պետք է մեր մտածելակերպի մեջ ունենանք այդ փոփոխությունները», - նշում է նա:

ԱԺ-ում կանայք 9 տոկոս են կազմում, թեեւ, ինչպես նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, կանանց հատկացված է տեղերի 20 տոկոսը:

Անահիտ Բախշյանը, անդրադառնալով այս խնդրին, ասաց. - «Ինչն էր խանգարում, որ ընտական օրենսգրքում ունենալով համապատասխան քվոտան, նախորդ ընտրություններից հետո կանայք իրենց ձեռքով հրաժարվեցին պատգամավորական մանդատներից եւ տեղը զիջեցին տղամարդկանց»:

Հեղինե Բիշարյանը օրենքի նախագծի լսումների ժամանակ ներկայացրեց օրենքի նախագծի պատմությունը եւ առաջարկեց. - «Շահագրգիռ անձինք, հասարակական կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն ինչ-որ փոփոխություններ տեսնել օրենքի նախագծում, թող անեն իրենց առաջարկությունները, որպեսզի երկրորդ ընթերցման ժամանակ ստանանք այն, ինչ իրենք ուզում են»:

2010 թվականին կառավարությունը ընդունել է գենդերային հարցերի մասին օրենքի նախագիծ, այժմ վերամշակման փուլում է նաեւ բռնության մասին օրենքը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը իր ելույթում նշեց. - «Մինչեւ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը շատ մարդիկ անհիմն են համարել առանձին օրենքի ամրագրումը կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների վերաբերյալ` պատճառաբանելով, որ այդ խնդիրը կարգավորվում է այլ օրենքներով»:

Հարցումների ժամանակ մեր համաքաղաքացիները նշեցին, որ կանայք եւ տղամարդիկ կարող են ունենալ հավասար իրավունքներ, սակայն Հայաստանում հավասարության հասնելը դժվար է, քանի որ դա բնավորության եւ մենթալիտետի փոփոխման հետ է կապված:


please wait

No media source currently available

0:00 0:07:58 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG