Մատչելիության հղումներ

«Առաջինը չեմ, վերջինը չեմ, միակը չեմ»


Այն, որ ինքը նույնասեռական է, Սեւակը գիտակցել է 15-16 տարեկանում: Խոստովանում է, որ բավականին դժվար գործընթաց էր, քանի որ գիտեր հասարակության բացասական կարծիքը այդ երեւույթի վերաբերյալ:

Ինքն իր հետ հաշտվելու եւ իր տեսակն ընդունելու գործընթացը 19 տարեկանում էր: Նրան օգնեց հիմնականում տեղեկատվությունը սեռական փոքրամասնություն կազմող անձանց վերաբերյալ:

«Շատ տեղեկատվություն ստացա ինտերնետի միջոցով եւ հասկացա, որ առաջինը չեմ, վերջինը չեմ, միակը չեմ եւ պարտադիր չէ, որ այն որպես բացասական երեւույթ դիտարկվի», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Սեւակը:

Մինչեւ ինքն իր հետ հաշտվելը, պայքարել է իր դեմ՝ բոլորի նման լինելու համար. - «Վերջերս կարդում էի 17 տարեկանում իմ արած գրառումները, որտեղ նույնասեռականությունը դիտարկում էի որպես բացասական երեւույթ»:

Նա այժմ 22 տարեկան է, իր հետ արդեն հաշտվել է, խնդիրն այժմ հասարակության հետ հաշտվելու եւ դրա վերաբերմունքի մեջ է:

«Քույրս, եղբայրս հաշտվել են եւ ոչ մի աղմուկ կամ վեճ չի եղել այդ պատճառով: Մայրս իմ ճանաչած ամենաանհանդուրժող մարդկանցից է, ով ասում էր, որ նման կողմնորոշում ունեցող մարդկանց պետք է վառել: Նա 100 տոկոսվ դեռ չի հաշտվել իմ կողմնորոշման հետ եւ դեռ հույս ունի, որ մի օր կամուսնանամ մի աղջկա հետ: Հայրս դեռ չգիտի», - ասաց Սեւակը:

Ինքը երեւույթը հետազոտել է, եւ դրան վերաբերում է որպես մարդու սեռականության բնական բազմազանություն:

Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի դասախոս Լուսինե Քարամյանը 2011 թվականին հետազոտութուններ կատարեց այն մասին, թե ինչպիսին է մարդկանց վերաբերմունքը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ եւ ինչ աղբյուրներից են մարդիկ տեղեկանում այդ երեւույթի մասին: Հիմնական նպատակը պարզելն էր՝ արդյո՞ք կապ կա հանրային տեղեկացվածության եւ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորման միջեւ: Հետազոտության ընթացքում հարցումներին մասնակցել է 800 հոգի, եղել է մոտավորապես 80 մերժում, երբ մարդիկ, լսելով հետազոտության առարկայի մասին, միանգամից հրաժարվել են պատասխանել հարցերին:

«Եղել են դեպքեր նաեւ, երբ հարցաթերթիկը լրացնելուց հետո, իրենց կողմից բավականին ծավալուն տեքստ են ավելացրել՝ իրենց վրդովմունքն արտահայտելով երեւույթի վերաբերյալ», - նշեց Լուսինեն:

Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց մասին, Լուսինեի ձեւակերպմամբ, տարբեր տարածված կարծիքներ կան, որոնցից է այն, որ դա հոգեկան հիվանդություն է, կամ որ այդ մարդիկ բոլորը թմրամոլներ են, կամ այն, որ գիտակցաբար են ընտրում իրենց սեռական կողմնորոշումը:

«Սրանք ինձ համար որպես հետազոտողի՝ մտահոգիչ արդյունքներ են, որովհետեւ դա նշանակում է, որ հանրային ցածր իրազեկվածությունը բերում է որոշակի վախերի, որոնք դրսեւորվում են խտրականության եւ բռնության մեջ», - ասաց Լուսինեն:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ գյուղերի բնակիչներն ավելի անհանդուրժող են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ, քան քաղաքների՝ Գյումրու, Սիսիանի եւ Երեւանի բնակիչները: Կանանց 34 եւ տղամարդկանց 44 տոկոսը ծայրահեղ անհանդուրժող են եղել երեւույթի նկատմամբ, հանդուրժող են՝ 4 տոկոսը, իսկ 38 տոկոսը նշել, էր որ նույնիսկ եթե սեփական զավակը կամ ծնողն այդպիսին լինեին, կդադարեին շփվել նրա հետ:

please wait

No media source currently available

0:00 0:08:26 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG