Նոյեմբերի 21-25 Երեւանում անցկացվում է ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանս, որի ժամանակ երիտասարդ գիտնականները ներկայացնելու են իրենց գիտական աշխատանքները:
Նոյեմբերի 10-ից 21-ը Երեւանում կայացավ «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը, որը 2 անգամ անցկացվլ է որպես ներբուհական թատերական փառատոն, սակայն հիմա դարձել է երիտասարդական հանրապետական փառատոն:
2012-ին կլրանա 10 տարին, ինչ «Երիտասարդության մասին» օրինագիծը քննարկվում է, ուղարկվում Ազգային ժողով, հայտնվում տարբեր հանձնաժողովներում եւ կրկին հետ կանչվում կառավարություն: Այժմ այն մշակվում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում:
ՍՕՍ մանկական գյուղում յուրաքանչյուր երեխա ունի «ՍՕՍ» մայրիկ, քույր ու եղբայրներ եւ ապրում է գյուղի 15 առանձնատներից մեկում:
Երեկ մեկնարկեց Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված «Բաբաջանյան ֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը:
Էստոնիայի փորձի վրա հիմնվելով` Գյումրու «Ասպարեզ» թերթում նոյեմբերի 17-ի համարից սկսված տեղադրվել են QR կոդեր, ինչը սմարթֆոնների օգտատերերին հնարավորություն է ընձեռում դիտել նյութի վերաբերյալ տեսանյութ, նկարներ կամ մասնակցել քննարկմանը:
Երեւանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում տղամարդկանց 53 տոկոսը ու կանանց 49 տոկոսը սնվում են անկանոն, այսինքն` չեն նախաճաշում, օրվա ընթացքում ուտում են ընդամենը երկու անգամ:
Կույր եւ վատ տեսողություն ունեցող մարդկանց համար համակարգչից օգտվելն այլեւս անլուծելի խնդիր չէ: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ երկրների տարածաշրջանային բաժնի նախաձեռնությամբ այսօր Երեւանում բացվեց առաջին համակարգչային կենտրոնը նրանց համար:
ԱՊՀ եւ Մերձբալթյան 6 երկրներից 29 երիտասարդ գիտնականներ եւ 4 դասախոսներ Երեւանում կմասնակցեն երիտասարդ աստղագետների գիտաժողովին:
Մարդկանց «բու» տեսակին ավելի հաճախ կարելի է հանդիպել երիտասարդների շրջանում: Նրանց 15-20 տոկոսի մոտ նկատվում է հետաձգված քնի առկայությունը:
Ամավիրի մարզում գտնվում է «Լայթ հաուս փարոս» բարեգործական հիմնադրամը, որտեղ հուլիսի սկզբից գործում է նաեւ Մայրատուն ծրագիրը:
«Երաժշտությունն անիվների վրա» շրջում էր այսօր Երեւանի բուհերով՝ շնորհավորելով ուսանողներին:
Բեռնել ավելին