Շուշանը նշում է, որ որպես լրագրող պահպանում է էթիկայի կանոններն ու նյութերը լուսաբանելիս զերծ է մնում սեփական դիրքորոշումները հայտնելուց, իսկ բլոգը հնարավորություն է տալիս իրեն տարբեր երեւույթների, իրադարձությունների վերաբերյալ իր անձնական կարծիքը հայտնելու:
Շուշանի անձնական բլոգն արդեն մեկուկես տարեկան է: Բլոգ ստեղծելու միտքն առաջացել է 4-րդ կուրսում, երբ հերթական դասախոսության ժամանակ ողջ կուրսն արժանացավ դասախոսի դիտողությանը. լրագրողը պետք է ունենա նաեւ իր անձնական բլոգը, սեփական մտքերը, կարծիքներն ու խնդիրների շուրջ իր դիրքորոշումներն արտահայտելու համար: Շուշանն էլ գնաց, համացանցից հավաքեց անհրաժեշտ տեղեկությունները, հետո անցավ երկօրյա դասընթաց ու ստեղծեց Շուշան Շատիկյան բլոգը:
Բլոգի առաջին նյութերը եղան իր արձակ ստեղծագործություններն ու բանաստեղծությունները: Իսկ հետո որոշեց. մտքեր ու խորհրդածություններ եւ դրանք հանրության հետ կիսելու ցանկություն ունի:
Այսօր Շուշան Շատիկյան բլոգն այցելողների թիվն օրական հասնում է 400-500-ի: Բլոգոսֆերայում դա վատ ցուցանիշ չէ: Թե որն է հաջողության գաղտնիքը, Սուշանը չգիտի: Նշում է, որ երբեմն ուղղակի հոգու խորքում զարմանում է, բայց եւ ուրախանում` ուրեմն իր խոսքը, կարծիքը մարդկանց հետաքրքրում է:
«Մարդիկ մտնում ու գրում են, թե ինչու են կարդում. քո անկեղծությունը, քո գրագետ գրելը, քո ոչ ստանդարտ մտածելակերպը: Ես չեմ սիրում ծանր, նյարդային նյութեր գրել, որովհետեւ միեւնույն է նման նյութերն այսօր շատ են: Ես աշխատում են ամեն ինչին թեթեւ, հումորով նայել: Քաղաքական, սոցիալական նյութերին փորձում եմ նայել մի փոքր սարկազմով», - նշում է Շուշանը:
Շուշանը նյութերը գրելիս երբեք չի մոռանում զգոնության ու պատասխանատվության մասին. - «Բլոգում դու պատասխանատու ես քո յուրաքանչյուր խոսքի համար, յուրաքանչյուր բառի համար: Բլոգում դու ինքդ քո խմբագիրն ես, թղթակիցն ես, լրագրողն ես, դիզայներն ես, ծրագրավորողն ես, ամեն ինչ քո ձեռքերում է»:
«Կյանքը երկու էջում». այսպես է վերնագրել իր բլոգը Երեմեյ Գրիգորյանը: Բլոգում Երեմեյը տեղադրում է իր բանաստեղծությունները: Ասում է, որ բլոգ ստեղծելու միտքն ընկերներինն էր, ովքեր պնդում էին, որ ժամանակն է իր բանաստեղծությունները ներկայացնելու հանրությանը:
Երեմեյը նշում է. - «Քանի որ բլոգս կոչվում է «Կյանքս երկու էջում», հենց առաջին բանաստեղծությունս համանուն վերնագրով տեղադրեցի բլոգում, եւ դա իմ առաջին քայլը եղավ բլոգոսֆերա»:
Սկզբում բանաստեղծությունները հայրենասիրական թեմաներով էին, իսկ հետո ինքնաբերաբար սկսեց գրել սիրո մասին, բայց նշում է, որ պատճառը սիրահարվածությունը չէր:
«Բոլորն ասում են` եթե սիրահարված չես, ինչպես ես կարողանում գրել սիրո թեմայով, ես էլ ասում եմ` կարդացեք իմ բլոգի խորագիրը «Ձեր հոգու մտքերն իմ բառերով», - ասում է Երեմեյը:
Օրական մոտ 300 այցելու` հիմնականում 20-30 տարեկաններ, Հայաստանից ու արտասահմանից: «Լայք»-երի թիվն էլ կապված է ֆեյսբուքում «շեըր» անելուց. որքան շուտ, այնքան շատ:
Բայց նշում է, որ քննադատությունից էլ զերծ չի մնում. - «Ես չեմ ավարտել բանասիրական ֆակուլտետը, թեեւ իմ կարծիքով բանաստեղծ լինելու համար պարտադիր չէ, որ ավարտես, դա պետք է գա հոգուց: Շատ են ասում, որ կան գրական կանոններ, որին չեն ենթարկվում քո ստեղծագործությունները, այնտեղ պետք է արվեն փոփոխություններ` շարահյուսության, բառակապակցությունների: Ես էլ փորձում եմ բացատրել, որ ես պրոֆեսիոնալ գրող չեմ, նոր եմ սկսել, եւ առհասարակ իմ կարծիքով պոեզիան չպետք է ենթարկվի կանոնների: Պոեզիան հենց այդ պահին քո մտքի, քո սրտի արտահայտածն է բառերի տեսքով»:
Երեմեյի խոսքով, բլոգն իր համար միջոց է գրական ավելի լուրջ ասպարեզ մտնելու:
«Նեո Մեդիա» ընկերության տնօրեն Վարդան Պապիկյանի խոսքով, բլոգը սկզբում երեւույթ է, հետո որոշակի նպատակների հասնելու միջոց: Բլոգեր դառնալն ու բլոգ ունենալը պրոֆեսիոնալություն չեն պահանջում: Վարդանն էլ համաձայն է` կայքն ու բլոնգն այսօր միախառնվել են, սակայն բլոգը կայք անվանել ճիշտ չի համարում:
«Բլոգը մնում է բլոգ, որտեղ մարդիկ ամեն օր, ամեն ժամ ըստ պարբերականության կարող են որոշակի նյութեր գրել, տարածել, բլոգի միջոցով շփվել մարդկանց հետ ու ստանալ կարծիքներ», - ասում է Վարդանը:
Հայկական բլոգների ArmFeeds ագրեգատոր համակարգի տրամադրած վիճակագրության համաձայն, այսօր ավելի շատ գրանցվում են եկեղեցական, մշակութային եւ ՏՏ թեմաներով բլոգներ:
Վարդանը վստահ է, որ թեմատիկայով հարուստ բլոգ ունենալը դեռեւս հաջողված բլոգի երաշխիք չէ: Ընթերցողին գրավելու որեւէ օրինաչափություն Վարդանը չի տեսնում: