«Հայկական ժամանակ»-ը զուգահեռներ է անցկացրել Ադրբեջանի քաղաքացի, ռուս երիտասարդի սպանության համար մեղադրվող Օրհան Զեյնալովի և Հայաստանի քաղաքացի, Ռուսաստանում ավտովթարի պատճառ դառնալու մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հետ կատարվածի միջև՝ գրելով․ - «Հայաստանի ԱԳՆ-ն նոտա չհղեց Ռուսաստանին, Հայաստանի նախագահի աշխատակազմը լռեց, Հայաստանի օմբուդսմենը գոլ հայտարարություն արեց և սկսեց կապի դեր կատարել Հրաչյա Հարությունյանի կեցության և առողջության մասին գոնե տեղեկություն ստանալու համար: [...] Առավելագույնը, որ պետությունն անում է ակամայից դժբախտության մեջ հայտնված իր քաղաքացու համար, օմբուդսմենի ինստիտուտի միջոցով ռուսական բանտի կլյուչնիկների հետ կապ պահպանելն է: Համեմատությունն առավել քան խոսուն է: Համեմատությունը Հայաստանի օգտին չէ»: