«Ժամանակ»-ը գրում է․ - «Գործազրկության նպաստի վերացման վերաբերյալ հարցերին իշխանության տարբեր ներկայացուցիչների տված պատասխանն այն է, որ պորտաբույծներն են ուտում այդ նպաստը, և հետևաբար հասարակությունն իրավունք չունի վճարել պորտաբույծներին: Իշխանությունների բերած այս փաստարկը սիմպտոմատիկ է, այսինքն՝ ըստ էության սա փաստարկ է ոչ թե կոնկրետ իրավիճակի հետ կապված, այլ ավելի շատ, այսպես ասած, իրեղեն ապացույց է այն բանի, որ Հայաստանում պետական կառավարման համակարգ ասվածն, ըստ էության, չի գործում»: