«Հրապարակ» թերթի թղթակիցն ապշահար է եղել գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի հանդեպ Ազգային ժողովում ցուցաբերված միահամուռ ջերմ վերաբերմունքից: Թերթի խմբագրականում կարդում ենք․ - «Մի պարզ բացատրություն ունի այս «առեղծվածը»՝ նրանք բոլորը մահկանացուներ են, բազում արատներով, սխալներով, զանցանքներով ու հանցանքներով և չեն ուզում 6 տարի շարունակ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնող անձի թշնամանքը ձեռք բերել էս գլխից: Հետո հազար հարց է ծագելու՝ բիզնեսի, որդիների-հարազատ-բարեկամների համար միջնորդելու, երեսատեղ են թողնում, որ կարողանան հետագայում դիմել նրան ու հարցեր լուծել»: