«Հայոց աշխարհը» զրուցել է հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանի հետ։ Նա ասում է․ - «Երկխոսության գործընթացն ինքնին արդեն արդյունք է, անգամ եթե դա իր տրամաբանական շարունակությունը չունենա, կամ պրոցեսը որոշակիորեն ձգձգվի։ Իհարկե, ցանկալի կլիներ, եւ երկխոսության նպատակն էլ հենց դրանում էր, որ իրական պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ Ուղղակի չի՛ կարելի ոչ վերջնագրերով խոսել, ոչ էլ կամակորություն անել, քմահաճ երեխայի պես ոտքը խփել գետնին եւ ասել` իմ ուզած խաղալիքը տվեք, թե չէ կփոշմանեք, կամ կլացեմ այնքան, մինչեւ հասնեմ իմ ուզածին»։