«Երկիր»-ը գրում է. - «Չնայած սենսացիոն, ինչ-որ տեղ ցնցող բացահայտումներին, «Վիկիլիքս»-ի գաղտնազերծումների արդյունքում, «մերկացվողները» բացահայտումներն ընդունում են, կարծես, իբրեւ օրինաչափություն, սովորական երեւույթ: Բոլորն իրենց համոզում են, թե իբր դրանք ոչ պաշտոնական եւ ոչ հավաստի տեղեկություններ են, այսինքն` սուտ են: Բայց եթե սուտ են` ինչո՞ւ չեն հերքվում: Սա այն դեպքն է, երբ հավատում ես ոչ թե քեզ մատուցված ակնհայտ իրողություններին, այլ դրանք չտեսնելու տալու կարողությանը»: