«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Այն, ինչ հարկավոր է Հայաստանին այլ կերպ` քան հեղափոխություն` դժվար է անվանել: Փոփոխության կարիք ունեն մեր հանրության հիմնարար արժեքները, մղումները, մոտիվացիաները, շարժուձեւերը, հարաբերությունները կերպը, դեմքի արտահայտությունները: Ամեն ինչ այնքան է խառնված, որ նույնիսկ անծանոթ մարդիկ ճիշտ չեն նայում իրար: Փոխադարձ արհամարհանքի մի ինչ-որ դաջվածք կա նրանց դեմքերին, ջղաձիգ մի լարվածություն: Բոլորը բոլորից ագրեսիվության սպասում ունեն, բոլորը վտանգ են ներկայացնում բոլորի համար: Մարդը անպաշտպան է զգում իրեն, այստեղից էլ վտանգի կենդանական զգացումը, այստեղից էլ կասկածող եւ անհյուրընկալ հայացքները, այստեղից էլ ագրեսիվությունը, երբ դիմացինիդ նետած ակնթարթային հայացքը կարող է բախում սադրել` հը, ի՞նչ ես նայում»: