«Երկիրը» գրում է. - «Չնայած ոստիկանությունը, 2009-ից սկսած, իր բոլոր հաշվետվություններում արձանագրել է հանցագործությունների թվի աճ, իրավապահ համակարգի եւ ոչ մի ներկայացուցչի դա առանձնապես մտահոգվելու տեղիք չէր տալիս: Համենայն դեպս, ոչ ոք դրա մասին հրապարակավ չէր արտահայտվում: Սակայն բավական էր, որ գործող ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների սեփականության նկատմամբ մի քանի ավազակային հարձակումներ տեղի ունենային, որպեսզի գլխավոր դատախազը հրապարակավ ստեղծված իրավիճակի կապակցությամբ անհանգստություն հայտներ: Փաստորեն, անպայման պետք է հարձակման թիրախ դառնար «վերնախավը», մերօրյա «էլիտան», որի սեփականության ապահովագրվածությունն առ այսօր եղել է անվերապահորեն երաշխավորված, որպեսզի վերջապես իրավապահ համակարգը սթափվեր»:
«Առավոտ» թերթի հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում պնդումներին, թե Թուրքիայի ստեղծած իրավիճակի պատճառով կամ այդ առիթն օգտագործելով` ճիշտ կլինի, որ Հայաստանը ետ վերցնի իր ստորագրությունը հայ-թուրքական հաշտեցման արձանագրությունների վրայից, քաղաքագետ Սուրեն Զոլյանը պատասխանում է. - «Ոչ, դա ճիշտ չի լինի, առանց այդ էլ այդ պրոցեսը կասեցված է, ինչո՞ւ եւս մեկ անգամ փորփրենք, վերջիվերջո չմոռանանք, որ այդ արձանագրությունները ստորագրվել են երեք ամենաազդեցիկ պետությունների արտաքին գործերի նախարարների ներկայությամբ: Ինչո՞ւ եւս մեկ անգամ այդ մարդկանց անհարմար վիճակի մեջ դնել եւ հեշտացնել թուրքերի գործը: Եթե մենք չենք ուզում այդ արձանագրությունները վերակենդանացնել, ապա արդեն իսկ դրանք սառեցված են եւ շատ ամուր ձեւով: Թող թուրքական կողմը բարի լինի ինչ-որ ձեւով ապասառեցման քայլեր կատարելու, այլապես, եթե մենք դա անենք, թուրքերը շատ լավ հնարավորություն կունենան մեղադրելու հայկական կողմին ապակառուցողական լինելու մեջ: Իմ կարծիքով` ստորագրության ետ կանչումն այն քայլն է, որը մեզ ոչ մի բան չի տալու, բայց կարող է լրացուցիչ մեղադրանքների առիթ տալ»:
«Հայոց Աշխարհ» թերթի մեկաբանը ակնհայտ հակասություններ է տեսնում հայաստանյան էլիտայի վարքագծի եւ հասարակայնության սպասելիքների միջեւ` արձանագրելով. - «Հայրենի էլիտան նոր քաղաքական սեզոն մուտք է գործում մի տեսակ չափից ավելի անխռով վիճակում, չզգալով լուրջ ներքին սպառնալիքներ։ Մինչդեռ էլիտայի անխռով վիճակը ակնհայտ հակասում է զանգվածների ակնկալիքներին։ Հասարակությունը գտնվում է սեփական կացությունից խոր անբավարարվածության վիճակում։ Այսինքն՝ սոցիալ-քաղաքական կայունությունը միայն արտաքուստ է, ամրացած չէ քաղաքացիների մեծամասնության ներքին զգացողություններով։ Այդ պայմաններում ուժգնանում են հավանական վտանգ ներկայացնող գործընթացները։ Առաջինը եւ թերեւս գերակշռողը բյուրոկրատացումն է։ Բյուրոկրատիան վերածվել է ինքնուրույն տնտեսական ուժի։ Էլիտան ավելի ու ավելի է փոխակերպվում նոմենկլատուրայի, ինչը էլ ավելի է հեռացնում նրան ժողովրդից»։
«Իրավունք» թերթը քննադատում է սեպտեմբերի 18-ին պետական հովանավորությամբ Ախթալայում խորովածի փառատոն կազմակերպելու նախաձեռնությունը. - «Պարզվում է, որ այդ փառատոն կոչվածի հովանավորը Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն է: Ի՞նչ կապ ունեն խորովածն ու էկոնոմիկան իրար հետ, նույնիսկ դժվար է պատկերացնել: Բայց այդ դժվար պատկերացնելի կապով հանդերձ` ասում են, թե նախարարությունը 3 միլիոն պետական փող է հատկացնելու խորոված անողներին: Պարզապես դառը ծաղրի է նմանվում. Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը արդեն համարյա «ցամաք» հացի փող չունի, մարդիկ խորովածի փառատոներ են խաղում ու պետական միլիոններ ծախսում: Որ Հայաստանում ամեն ինչի ու մասնավորապես այդ խորովածացուի գները թռել են ու հասել չգիտես ուր, եւ ժողովրդի մեծ մասի համար այդ խորոված ասվածը արդեն դարձել է վաղուց մոռացված հուշ, դա էլ նման էկզոտիկ փառատոների կազմակերպմանը չի խոչընդոտում»:
«Հրապարակ»-ը շարունակում է գործարար պատգամավորների հետ հարցազրույցների շարքը: Այս անգամ թերթը զրուցել է ՀՀԿ անդամ, «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի հետ: Հարց. - «Չգիտեի՞ք, որ Սահմանադրությունն արգելում է պատգամավորին բիզնես գործունեություն ծավալել»: Պատասխան. - «Ես Սահմանադրության մասին շատ լավ գիտեմ, բայց վըր էտի… ես կարամ ստեղ բիզնեսի ակցիանեռ լինեմ, բայց ես բիզնեսով չեմ զբաղվում»: Հարց. - «Ընդունում եք, որ այդ բազմաթիվ ընկերությունների սեփականատեր եք, բայց ձեռնարկատիրական գործունեությամբ չե՞ք զբաղվում: Այսինքն չե՞ք էլ փորձում միջամտել Ձեր բիզնեսի կառավարմանը»: Պատասխան. - «Ես ո՞նց կզբաղվեմ, որ գիտեմ հակասում է Սահմանադրությանը: Ուրեմս գործերով զբաղվում ա տնօրենը, գործով զբաղվող մարդիկ: Ես տերը կարամ լինեմ, էդքան բան, էտի Սահմանադրությունը թույլ ա տալի»: