Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը «Հրապարակ»-ում գրել է. - «Ինչո՞ւ այսքան ուշացած կամ ինչո՞ւ է «Մարտի 1-ի» մասին հարցը նոր դրվում: Էլ չխոսենք` ի՞նչ բացահայտման մասին է խոսքը, եթե այս դեպքում ակնհայտ ակներեւության պայմաններում կատարված հանցագործության մասին է խոսքը, եւ համակատարի ինստիտուտ կա իրավաբանության մեջ, որը ենթադրում է` եթե խուլիգանություն են կատարում 4-5 հոգի, ու մեկը, պարզվում է` դանակահարվել է, բայց ոչ ոք չի ասում, թե ով է դանակահարել, բոլորն էլ դատվում են դանակահարելու համար: Եվ էլ պետք չէ պարզել, թե կոնկրետ ով է դանակահարողը: Իհարկե, եթե բարի կգտնվեն ու կասեն ով է, թող բացահայտվի, բայց դա արդեն էական չէ: Մարտի 1-ը բացահայտված է, մնում է իրավական գնահատական տալ դրան»: