«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ ժողովրդավարության ճանապարհին Հայաստանը իր «ոտքը պիտի ետ քաշի այդ ռուսական` մեծ եղբոր հովանավորությունից, վերանայի իր կողմնորոշումն ու կամաց-կամաց վեկտորն ուղղի դեպի ժողովրդավարություն, դեպի Արեւմուտք»: «Սա է լուծումը, եւ սա գլոբալ առումով հասկանալ է պետք: Եթե մենք սա հասկանանք` երկիրը դուրս կբերենք այս վիճակից, եթե ոչ` իշխանությունները Քադաֆիի նման մի քանի ամիս կերկարաձգեն իրենց իշխանությունը, բայց այդ ընթացքում մենք կկորցնենք ամեն ինչ: Ես տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք ոչ այս մռայլ գույներով, բայց հասկանում են սա», - ասել է նա: