«Ժամանակ»-ը գրում է. - «Պետք է խոստովանել, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացը, որ առաջ են մղում Հայ ազգային կոնգրեսն ու իշխանությունը, թողնում է հակասական տպավորություն: Մի կողմից` թվում է, որ կա արդյունավետ գործընթաց, երբ կատարվում են ընդդիմության պահանջները Ազատության հրապարակի, մարտի 1-ի, քաղբատարկյալների ազատ արձակման վերաբերյալ: Մյուս կողմից` հավասարապես թվում է, որ այդ ամենով ընդամենը ժամանակն է անցնում եւ ձգվում է դեպի խորհրդարանի հերթական ընտրություն»: