«Ժամանակ»-ը գրում է. - «Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը կարելի է համարել իշխանություն - ընդդիմություն գործընթացի հերթական շղթան: Այդ գործընթացն ավելի ու ավելի հստակ է ուրվագծվում: Իշխանության եւ ընդդիմության քայլերը հաջորդում են միմյանց` առայժմ, սակայն, տարակուսանքի մեջ պահելով հասարակության մի զգալի մասին: Մարդիկ տեսնում են, որ ինչ-որ բան ընթանում է, որ կողմերը խաղում են իրար հետ, պատասխանում են իրար, միմյանց փոխզիջումներ անում: Եվ, բնականաբար, բոլորին հետաքրքրում է հարցը, թե ինչ է լինելու այդ ամենի վերջը»: